Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Բնակարաններ կառուցվում են, բայց պահանջարկը մեծ է

Բնակարաններ կառուցվում են, բայց պահանջարկը մեծ է
25.04.2013 | 14:26

Սոցիալական բնակարանային ծրագիրը թափով առաջ է գնում։ Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքները, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մանրակրկիտ հետաքրքրվեց, թե այդ ծրագրով որտեղ քանի շենք կա։

-Թբիլիսյան խճուղու վրա կառուցվում է շենք, բացի դրանից, երեք շենք կա Ստեփանավանում, Վանաձորում, Ծաղկահովտում, ևս երեք շենք «Հհյուսիս-հարավ» ծրագրով է կառուցվում։ Մի քանի բնակարաններ էլ աղետի գոտում շահագործման են հանձնվել մանկատան երեխաների համար,- վարչապետի հետաքրքրությունը բավարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ կառավարության անցած նիստում մի ամբողջ դպրոցի շենք անհատույց հանձնվեց Նունե Եսայանին։ Առկա սոցիալական բնակֆոնդի սղությունը ստացվեց հեչ, Նունե Եսայանը` մեջ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ